Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Անդրանիկ Քոչարյան. Պատկերացնո՞ւմ եք՝ եթե պարոն Փաշինյանի կասկածները ճիշտ դուրս գան

Անդրանիկ Քոչարյան. Պատկերացնո՞ւմ եք՝ եթե պարոն Փաշինյանի կասկածները ճիշտ դուրս գան
24.02.2021 | 18:13

«Ես որևէ կրակոցի հաստատման կամ չհաստատման մասին չեմ խոսի, չեմ հաստատի կամ չեմ հերքի, թե Իսկանդերի կրակոցը որ ուղղությամբ էր։ Բայց Իսկանդերը աշխատող է, թե չէ, կարծում եմ՝ հանրապետության վարչապետի կողմից հնչեցված այդ տեսակետն ուսումնասիրման կարիք ունի»,- Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:

«Ինձ էլ է հետաքրքրում՝ մեր ձեռք բերած Իսկանդերի, ընդհանրապես, մեր վերջին գոնե 15 տարվա սպառազինության ձեռքբերումները ճիշտ են եղել, թե՞ սխալ, աշխատող են։ Դուրս է գալիս, որ մենք ձեռք ենք բերել այնպիսի սպառազինություն, որ կրակողը վստահ էր, որ այդ կոորդինատները տալուց հետո ճիշտ նշանակետին պիտի հասնի, բայց պատկերացնո՞ւմ եք՝ եթե պարոն Փաշինյանի կասկածները ճիշտ դուրս գան: Դա նշանակում է, որ մենք ամեն ինչ պետք է վերանայենք։ Բայց վերանայել չի նշանակում անընդհատ հետ գնալ, պետք է առաջ գնալու մասին էլ մտածենք։ Ապագայում ձեռք բերելիք սպառազինությունը և պահանջները պետք է խիստ վերահսկողության տակ լինեն»,- հավելեց Անդրանիկ Քոչարյանը։

Դիտվել է՝ 122803

Մեկնաբանություններ